Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7083-13.11.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 7-րդ հոդվածում «Տեսուչները»բառից հետո լրացնել «, իսկ շրջակա միջավայրի պահպանության ծառայության ծառայողների կողմից հայտնաբերված իրավախախտումների դեպքում՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայողները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական»բառերը փոխարինել՝ «համապատասխան» բառով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «տեսչական» բառը փոխարինել՝ «Վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած համապատասխան» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: