Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածում «անտառները»բառից հետո լրացնել «կեղտաջրերով,»բառով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 182.7-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 182.7. Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը.
Իր լիազորությունների շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:».
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 242.4-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 242.4 Շրջակա միջավայրի պահպանություն իրականացնող լիազոր մարմինը
Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր պահպանության ծառայության իրականացման շրջանակներում հայտնաբերված եւ սույն օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածով (պետական սեփականություն հանդիսացող ծառերի մասով), 68-րդ, 70-72-րդ հոդվածներով, 75-79-րդ հոդվածներով, 85.2 հոդվածի 2-րդ մասով, 88-րդ (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 88.4-րդ (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 89-րդ (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 91-րդ (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 93-րդ (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 94-րդ եւ 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:».
Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «ինչպես նաեւ»բառերից հետո լրացնել «շրջակա միջավայրի պահպանության ծառայողները եւ»: բառերը.
Հոդված 5. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «անտառային պահպանության մարմինների»բառերը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության ծառայության, շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի»բառերով.
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: