Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7084-13.11.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետում «Անտառային կոմիտեն»բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը»բառերով:

Հոդված 2. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետում «բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Անտառային կոմիտե.»բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն.»բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: