Armenian ARMSCII Armenian
Կ-7084-13.11.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական  կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետում «Անտառային կոմիտեն» բառերը փոխարինել «Էկոպարեկային  ծառայությունը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետում «բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Անտառային կոմիտե» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի  նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես  Էկոպարեկային ծառայություն» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: