Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ կետում հանել «պահպանությունը եւ» բառերը, իսկ «կարող են» բառը փոխարինել «կարող է» բառով :
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝ «ժդ»կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1. ժբ) կետում հանել «պահպանությունը եւ» բառերը.
2. ժզ) կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի ա) կետում «տվյալ տարածքի պահպանության ռեժիմն ապահովող իրավաբանական անձը»բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը»բառերով.
2. 2-րդ մասում «իրավաբանական անձանց»բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության»բառերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 23. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքները եւ պարտականությունները
1. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականություններն սահմանվում են «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքով:
2. Սույն հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող անձանց վրա: »:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: