Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-710-14.11.2023-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-455-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ մասով.

«22. Սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել սույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից գործող հարաբերությունների վրա:
 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-455-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ մասով.

«22. Սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել սույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2023 թվականի հունվարի մեկից գործող հարաբերությունների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված՝ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով բացառություն սահմանելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են ավելի քան հարյուր հազար քաղաքացիներ: Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունը կարիք ունի մեծածավալ չնախատեսված լրացուցիչ հատկացումներ եւ ծախսային վերաբաշխումներ իրականացնելու: Բացի այդ, մինչեւ տարեվերջ առկա է ռիսկ, որ մի շարք այլ ուղղություններով եւս կառաջանան ծախսերի վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություններ: Արդյունքում, իրականացվող վերաբաշխումների ծավալները կգերազանցեն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը:

ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին օրենքով  հաստատված 2,591 մլրդ դրամ ընդհանուր ծախսերի վերաբաշխման թույլատրելի 3% սահմանաչափը կազմում է շուրջ 78 մլրդ դրամ: 2023թ. նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշումներով եւ ծանուցագրերով վերաբաշխված գումարը կազմում է 74 մլրդ դրամ, ինչը արդեն իսկ կազմում է 2023թ. պետական բյուջեի ծախսերի շուրջ 2.85%-ը:

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կընձեռնվի 2023թ. պետական բյուջեի շրջանակներում իրականացնել եւս 3% (77.7 մլրդ դրամ) վերաբաշխումներ: Ներկա պահին գնահատված 145.3 մլրդ դրամ ֆինանսավորման պահանջի մեջ ներառված է նաեւ պաշտպանության ոլորտի գծով կարիքները, վերջինիս գծով վերաբաշխումները 2023թ. պետական բյուջեի մասին օրենքի 20-րդ հոդվածի համաձայն վերաբաշխումներում չեն հաշվառվում:
 
Ֆինանսական գնահատական
Ընդամենը
(մլն դրամ)
ա ֆինանսավորման կարիքներ
145,341.2
բ հասանելի ռեսուրսներ
44,500.0
գ ՊՖ առկա միջոց (02.11.2023թ դրությամբ)
3,147.9
Բյուջետային ծախսային ծրագրերից վերաբաշխումներ կամ լրացուցիչ ֆինանսավորման կարիքների վերանայում /ա-բ-գ/
97,693.3

Վերոգրյալով պայմանավորված եւ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված՝ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով բացառություն սահմանելու հնարավորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում:

3. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում՝ թույլատրելով ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել նույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով նույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:

Վերաբաշխումների սահմանաչափի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2023թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2023թ. պետական բյուջեի շրջանակներում մեծածավալ չնախատեսված հատկացումների տրամադրման եւ այդ նպատակով ծախսերի վերաբաշխումների իրականացման անհրաժեշտությամբ:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի դրույթներից՝ ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կարեւորում է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար եւ ադյունավետ օգտագործումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն