Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-764-14.12.2005-ՖՎ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193, այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերով:

2. 2-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության եւ արժեթղթերի շուկայի բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» եւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի աղյուսակում «ԷՀ» հապավումը փոխարինել «ՀԾԿՀ» հապավումով,

2. 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ,
 
  10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակ-ցության) բնագավառ                
1.
հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի  ՀԾԿՀ
Բ
Ա
Փ
-
Ո
Հ
Վ
2.
ձայնային ծառայությունների մատուցում ՀԾԿՀ
Պ
Ա
-
-
Ո
Հ
Վ
3.
շարժական կապի ծառայությունների մատուցում ՀԾԿՀ
Պ
Ա
-
-
Ո
Հ
Վ
4. 
հեռագրային կապի ծառայությունների մատուցում ՀԾԿՀ
Պ
Ա
-
-
Ո
Հ
Վ
5.
տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում ՀԾԿՀ
Պ
Ա
-
-
Ո
Հ
Վ
6.
հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում ՀՌԱՀ
Բ
-
-
Մ
-
-
Վ

3. 4-րդ մասում «ԷՀ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կառավարող հանձնաժողով» բառերը փոխարինել «ՀԾԿՀ -Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերով:

4. 4-րդ մասի վերջին պարբերությունում «մարմինը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: