«Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով,
2) լրացնել 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում՝ Կառավարության սահմանած կարգով, չափերով եւ ժամանակահատվածով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել 12.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«12.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը սահմանում է ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 3-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող Կառավարության որոշումը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավաբանական անձանց պետական գրանցում եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ներկայումս առաջացել է այնպիսի իրավիճակ, երբ տեղեկատվական համակարգում ներառված են տվյալներ որոշ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:
Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ ճանաչել այդպիսի անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց հաշվառումը կամ գրանցումը՝ ապահովելով նրանց կողմից գործունեության իրականացումը, այդ թվում՝ առկա իրավունքների եւ պարտավորությունների իրականացումը (շարունակականությունը): Այս համատեքստում, անհրաժեշտ է նաեւ փոփոխություննեեր կատարել Հայասստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եւ «Լիցենզավորման մասին» օրենքում:
2. Նախագծի նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է.
1. Ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:
2. Ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:
3. Սահմանել անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու կամ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու կարգի առանձնահատկությունները:
3. Նախագիծը մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու մշակել անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը եւ ժամանակահատվածը սահմանելու վերաբերյալ Կառավարության որոշում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի մշակումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում