Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7121-17.11.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով,

2) լրացնել 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում՝ Կառավարության սահմանած կարգով, չափերով եւ ժամանակահատվածով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել 12.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«12.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը սահմանում է ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 3-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող Կառավարության որոշումը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: