Armenian ARMSCII Armenian
Կ-7122-17.11.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհաղթահարելի ուժով` արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ.»:

Հոդված  2.   Օրենսգրքի 19-րդ հոդվածում`

1)3-րդ մասը «օրենքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով.

2)լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում` Կառավարության սահմանած կարգով, չափերով եւ ժամանակահատվածով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:»:

Հոդված  4.   Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 3-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: