Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7641-14.12.2005-ՖՎ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
9.1. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում`
9.1.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով
9.1.2. Երեւան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով
9.1.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
9.1.4. մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
9.2. ձայնային ծառայությունների մատուցման համար` տարեկան   բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.3. շարժական կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան   բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.4. հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան   բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.5. տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար` տարեկան   բազային տուրքի 100-ապատիկի չափով
Սույն կետի 9.2.-9.5. ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը 9.1. ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացնելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:
9.6. ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման ծառայությունների մատուցման համար` տարեկան    բազային տուրքի 1000-ապատիկի չափով
9.7. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար` 
այդ թվում`
ա) 9.7.1. հեռուստահաղորդումների հեռարձակման համար`
9.7.1.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի 300-ապատիկի չափով
9.7.1.2. Երեւան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի 200-ապատիկի չափով
9.7.1.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.7.1.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի
50-ապատիկի չափով
բ) 9.7.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.2.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի 150-ապատիկի չափով
9.7.2.2. Երեւան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.7.2.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի
50-ապատիկի չափով
9.7.2.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան    բազային տուրքի
25-ապատիկի չափով

Միաժամանակ հեռուստառադիոհաղորդումների եւ ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: