Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 95.7 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 95.7 «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը
1. Թանգարանային առարկաների պահպանության կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուր հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենքի 224-րդ հոդվածի 1-ին մասի «95» թվից հետո լրացնել «95.7» թիվը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: