Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 70-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասում «Մարտական խաչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ»» բառերով.
2) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մաս.
«3.1. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները տարածվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վրա՝ Կառավարության սահմանած կարգով:».
3) 5-րդ մասը «ստացած եւ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով» բառերով.
4) 8-րդ մասում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ եւ 3.1-ին» բառերով:
Հոդված 2.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: