Armenian ARMSCII Armenian
Կ-7072-21.11.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «Մարտական խաչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ»» բառերով.

2) րացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները տարածվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 5-րդ մասը «ստացած եւ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով» բառերով.

4) 8-րդ մասի «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ եւ3.1-ին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: