Armenian ARMSCII Armenian
Կ-7202-23.11.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, իսկ «վերականգնման տեխնիկական միջոցների եւ այլ օժանդակ պարագաների» բառերը՝ «աջակցող միջոցների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում «հաշմանդամություն ձեռք բերած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով: