Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7203-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով: