Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով: