Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի դ.6) կետում «(նաեւ հաշմանդամների)» բառերը փոխարինել «(նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետում, 9.1-ին հոդվածի 1-ին մասի ե) կետում, եւ 3-րդ մասի բ) կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով: