Armenian ARMSCII Armenian
Կ-7204-23.11.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ.6» կետում «(նաեւ հաշմանդամների)» բառերը փոխարինել «(նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում, 9.1-ին հոդվածի 1-ին մասի «ե» կետում եւ 3-րդ մասի «բ» կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով: