ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն) մաս կազմող` «2006-2007 թվականների մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝
1) Երեւանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկում 90040 ծածկագրի տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ`
90052 | «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ | քաղ. Երեւան, Փ.Բյուզանդի 1/3 |
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի ընկերությունների ցանկից հետո լրացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ`
|
3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ընկերությունների ցանկում 90021 ծածկագրի տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ`
211. | 90054 | «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ | Արմավիրի մարզ, Զվարթնոց, գ.Նորակերտ |
ՀՈԴՎԱԾ 2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ թիվ 1-ում «ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե» բառերը «Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
1. Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը, համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, գործում է նաեւ հաջորդ տարիներին` եթե ծրագրի ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում: Ուստի առաջարկվող լրացումների ընդունման դեպքում, դրանցով նախատեսված մասնավորեցման գործարքները կարող են իրականացվել 2008թ.-ին կամ հաջորդ տարիներին:
2. Օրենքի սույն նախագծով մասնավորեցման ծրագրում լրացվող «Արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայումս Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում իրականացնում է կառուցապատման ենթակա օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն: Ընկերությունը չունի անշարժ գույք:
Ընկերության գործունեությունը չի համարվում պետության մենաշնորհային, կարեւորագույն գործառույթներից, որոնց պահպանումը պետական կառույցներում ռազմավարական անհրաժեշտություն է: Նմանատիպ գործառույթներ իրականացնում են նաեւ ՀՀ շուկայում գործող մասնավոր այլ ընկերություններ (դրանցից մեկը ընդգրկվել է մասնավորեցման գործող ծրագրում եւ մասնավորեցվել), որոնց հիմնական ներուժը աշխատակիցների մասնագիտական ունակություններն են եւ նրանց փորձառությունը:
Կարեւորելով նաեւ համապատասխան մասնագետների համար աշխատատեղերի պահպանումը եւ իրենց գործունեության շրջանակների ընդլայնման հնարավորությունը, նպատակահարմար ենք գտնում մասնավորեցման առաջարկել տվյալ ընկերությունը:
3. Օրենքի նախագծի հոդված 1-ի 2-րդ ենթակետով առաջարկվում է ծրագրում ընդգրկել «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
Անհրաժեշտ է նշել, որ ներկայումս ՀՀ բանկային համակարգում «Հայներարտբանկ»-ը միակ բանկն է, որի կանոնադրական կապիտալում պահպանվել է Հայաստանի Հանրապետության բաժնեմասնակցությունը` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, այն էլ խորհրդանշական տեսքով` կանոնադրական կապիտալի 2,35 տոկոսի չափով (1175 հասարակ անվանական բաժնետոմսեր, որից յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմում է 40 հազ. ՀՀ դրամ):
Բանկում պահպանված պետության բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը թույլ չի տալիս ո§չ կանխորոշել ընկերության գործունեության ռազմավարությունը եւ ազդել ընդունվող որոշումների վրա, ո§չ էլ իր մասնակցությունից ստանալ նշանակալի հատույց:
Միեւնույն ժամանակ ընկերության բաժնետոմսերի գերակշռող մասը գտնվում է մասնավոր կազմակերպութունների ձեռքերում, որոնք պլանավորում են լայնածավալ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի ֆինանսական եւ բանկային շուկայում: Բարեփոխումներ են նախատեսվում ֆինանսական գործառույթների զարգացման եւ ծառայությունների արդիականացման ոլորտում, ինչն ավելի գրավիչ կդարձնի Հայաստանի տնտեսությունը տեղական եւ օտարերկրյա ներդրողների համար, ինչպես նաեւ կնպաստի ՀՀ ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացմանը:
4. Ներկայացվող նախագծի հոդված 1-ի 3-րդ ենթակետով առաջարկվող լրացման համար հիմք է հանդիսացել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 29.02.2008թ. N 01-09/590 գրությամբ ներկայացված առաջարկությունը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոճան» ՀԱՄ-ը ՀՀ տրանսպորտի նախարարի 30.12.1996 թ. N 608 կարգադրությամբ, Համաշխարհային բանկի վարկի հաշվին ձեռք բերված ավտոմեքենաները, մեխանիզմները եւ սարքավորումները 1997 թվականի փետրվարի 20-ի վաճառքի պայմանագրով հանձնել է «Հայճանմեքենայացում» ՊՁ-ին (ներկայումս` «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ)` 2 612 175 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Հետագայում նշված պարտքի պարտատեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության: Վերջինիս եւ «Ավտոճանապարհային մեքենաներ» փակ բաժնետիրական ընկերության միջեւ 2004 թվականի ապրիլի 16-ին կնքված հաշտության համաձայնագրի 2-րդ կետի համաձայն ընկերության առկա պարտքի (առ 15.04.04 թ.` 2521515.58 ԱՄՆ դոլար) մարման գործընթացը կանոնակարգելու նպատակով սահմանված է պարտավորությունների կատարման ժամանակացույց, որը ընկերության կողմից մեծ դժվարությամբ, սակայն բարեխղճորեն կատարվել է եւ ընկերության կողմից վճարվել է տարեկան 40.0 հազ. ԱՄՆ դոլար, որի արդյունքում առ 01.01.08 թ. նշված պարտքի գումարը կազմում է 2 361 515.58 ԱՄՆ դոլար: Սակայն սկսած 2009 թվականից պարտքի տարեկան մարման չափը նախատեսված է 96 432.1 ԱՄՆ դոլար:
Ընկերության վերջին տարիների ֆինանսական ցուցանիշների դինամիկան վկայում է, որ ընկերությունը ի վիճակի չէ առաջիկա տարիներին բնականոն տնտեսվարել եւ պատշաճ ձեւով կատարել վերոհիշյալ պարտքի մարումը` տարեկան շուրջ 30.0 մլն.դրամի չափով, քանի որ վերջինիս միջին տարեկան զուտ շահույթը (չհաշված դրամի արժեվորման հետ կապված շահույթը) չի գերազանցում տարեկան 5.0 մլն.դրամը:
Ներկայումս գնորդների կողմից կա առաջարկություն` ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը, եթե դրանց վաճառքի գինը չի գերազանցի ընկերության պետության հանդեպ ունեցած վերոհիշյալ պարտավորությունների չափին` 2 361 515.58 ԱՄՆ դոլարին:
Հաշվի առնելով ընկերության հետագա տնտեսական գործունեության եւ պարտավորությունների մարման անհնարինությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ընկերության հաշվեկշռում առկա ընդամենը 776.0 մլն.դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցների մեծ մասը (718.0 մլն.դրամ հաշվեկշռային արժեքով) կազմում է Համաշխարհային բանկի վարկի հաշվին ձեռք բերված եւ ընկերության հաշվեկշռին փոխանցված վերոհիշյալ գույքը (անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ համանման նոր գույքի շուկայական արժեքը մասնագետների կարծիքով ներկայումս շուրջ 50-ից 60 %-ով ավելի ցածր է, քան ընկերության հաշվեկշռին փոխանցված գույքինը), իսկ մնացած 58.0 մլն.դրամի հիմնական միջոցներից 56.0 մլն.դրամը հողի արժեքն է, նպատահարմար է մասնավորեցնել ընկերության 100 %-ով պետությանը պատկանող բաժնետոմսերը եւ այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարելու «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում:
Վերոհիշյալ գույքը ընկերությանը հանձնելու ժամանակ նկատի է առնվել, որ նշված հիմնական միջոցները վարձակալության հիմունքներով պետք է օգտագործման տրվեն այլ ճանապարհաշինարարական ընկերություններին: Սակայն ներկայումս բոլոր ճանապարհաշինարարական ընկերությունները մասնավորեցված են եւ ապահովված են սեփական հիմնական միջոցներով, ուստի հրաժարվում են օգտագործել հիշյալ տեխնիկան թանկության պատճառով:
Մյուս կողմից, «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն ամբողջ հզորությամբ չի կարողանում օգտագործել նշված տեխնիկան պատվերների բացակայության եւ զգալի ամորտիզացիոն ծախսերի պատճառով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ներկա պարագայում անհրաժեշտ է մասնավորեցնել «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն, քանի որ այն զզալի կբարելավի ընկերության ֆինանսական վիճակը` նպաստելով տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը: