Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7207-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի վերնագրում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, 1-ին մասում՝ «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով:

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6020 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության» բառերը փոխարինել «ծառայողական պարտականությունները կատարելու հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով: