Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 60.20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության» բառերը փոխարինել «ծառայողական պարտականությունները կատարելու հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով: