Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում «հաշմանդամություն ունեցող» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի», «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 3. Օրենքում գործածվող՝ աշխատանքային վնասվածք ստացած այլընտրանքային աշխատանքային ծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային խեղում ստացած այլընտրանքային աշխատանքային ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների վրա: