Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-72015-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետում, 71-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով: