Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-72018-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետում «սայլակներով» բառը փոխարինել «անվասայլակներով» բառով, «հաշմանդամների» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով: