Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-72028-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասում եւ 39-րդ հոդվածի 1-ին մասում «կամ խեղման» բառերը հանել.

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը փոխարինել «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամության» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով:

Հոդված 4. Օրենքում գործածվող՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի վրա: