Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-72031-23.11.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասում եւ 66-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ խեղման» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հաշմանդամության» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառը փոխարինել «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 4. Օրենքում գործածվող՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ խեղում ստանալու դեպքերի վրա: