Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «հաշմանդամության» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով.
2) 4-րդ մասի «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, իսկ «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը՝ «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 3.
Օրենքում գործածվող՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ խեղում ստանալու դեպքերի վրա: