Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.
«3. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինների կողմից մատուցած ծառայությունների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը եւ նպատակը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի եւ ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթեւեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների եւ մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների եւ Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում:
Կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ Օրենքի համաձայն ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չեն գանձվում պետական տուրք կամ վճար:
Այս առնչությամբ Կոմիտեի կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորապես ուսումնասիրվել են Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի եւ մի շարք այլ երկրների փորձը:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները:
«Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար գանձել պետական տուրք:
2. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը եւ ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով, իսկ լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում