Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 77-րդ կետում «(քաղվածք)» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել 78-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.
«78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաեւ հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի եւ ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 341-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 3-րդ կետում «ներառյալ» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել 4-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.
«4) բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին կատարված հարցման դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչեւ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին համապատասխանող բանկային հաշվի քաղվածքը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) ստանալու օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 350.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի եւ ամփոփ տեղեկությունների ստացումը
1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` մինչեւ շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը:
Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը եւ տեղեկությունների փոխանցման կարգը եւ փոխանցվող տվյալների տիպային ձեւաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:
2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք` 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առեւտրային բանկի կողմից հաստատված բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը:
Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված հարկ վճարողին հարցման կարգը եւ ձեւը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկային մարմնի հարցումը ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքի չտրամադրման դեպքում, հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքը ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: »:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները տարածվում են հետեւյալ ժամկետներում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու պարտականություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ.
1) 2023 թվականի հարկային տարվա համար՝
ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բացառությամբ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված անձանցից,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.
2) 2024 թվականի հարկային տարվա համար՝
ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բացառությամբ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված անձանցից,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
է. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.
3) 2025 թվականի եւ դրան հաջորդող հարկային տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ.
4) Սույն պարբերության 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն տարածվում 2023 թվականի եւ 2024 թվականի հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չներկայացնող այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտների մասով:
2. Հարկային մարմինը սույն օրենքի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները 2023 թվականի հարկային տարվա համար ստանում է մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 1-ը: