Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7243-27.11.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 35-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցները հարկային մարմինը իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած եւ՝ չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-րդ օրվանից եւ չկատարված պարտավորությունների ապահովման եւ հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները: