Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7244-27.11.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների եւ դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած եւ՝ չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-րդ օրվանից եւ չկատարված պարտավորությունների ապահովման եւ հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները: