«4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների եւ դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած եւ չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, եւ չկատարված պարտավորությունների ապահովման եւ հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները: