Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7222-27.11.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեվտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքում լրացնել 2.2-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 2.2. Հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկները իրականացնելու դեպքերում ներկայացվող պահանջները

1. Նախորդ հարկային տարվա ընթացքում 24 միլիոն դրամի շեմը գերազանցող իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը օրենքով նախատեսված հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերում ապահովում են վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության գումարը ստանալու, ստացված գումարը հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրելու գործողությունների տեսաձայնագրման գործընթացի իրականացումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: