Armenian ARMSCII Armenian
Կ-302-01.07.2008-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ  եւ 17.2-րդ  ենթակետերով.

«17.1) որակավորում՝ ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.

17.2) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների եւ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.»:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը եւ հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով.

«6.1) հաստատում է որակավորման բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների եւ կրթական աստիճանների.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող երեսուներորդ օրը: