Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-176-Ն, այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետում «լիցենզավորման» բառը փոխարինել «թույլտվությունների տրամադրման» բառերով :
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի `
1. 1-ինմասում «լիցենզիաները» բառը փոխարինել «թույլտվությունները» բառով, իսկ «լիցենզիաներ» բառը` «թույլտվություններ» բառով:
2. 2-րդ մասում «լիցենզիաների» բառը փոխարինել «թույլտվությունների» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
Համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետի եւ 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի` սիրողական ռադիոօպերատորական գործունեությունն ենթակա է լիցենզավորման, այնինչ տվյալ գործունեության տեսակի լիցենզավորումը ռադիոսիրողների համար կառաջացնի տարիքային սահմանափակում, համաձայն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի: Առաջարկվում է սիրողական ռադիոօպերատորական գործունեության համար տրամադրել թույլտվություներ, որը կկարգավորվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: