Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-733-30.11.2023-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ հոկտեմբերի 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը» :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ    Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ 23-ին:

Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:

 Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացմանը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը եւ էներգաարդյունավետությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացմանը:

Վարկային միջոցներն ուղղվելու են ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված նախնական միջոցառումների՝  վերոնշյալ երեք ուղղություններով եւ որոնք արդեն իսկ ամրագրված են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա 3-րդ՝ «Գործողության մեջ մտնելը», հոդվածով սահմանված կարգով.

«3.01. Սույն Համաձայնագիրն ուժի եւ գործողության մեջ է մտնում Կետ 3.02-ին համապատասխան՝ ՕՊԵԿ հիմնադրամի կողմից հետեւյալը ստանալուն պես.

ա) բավարար ապացույցներ, որ Վարկառուի անունից կատարված եւ հանձնված սույն Համաձայնագիրը պատշաճ ձեւով լիազորվել եւ վավերացվել է Վարկառուի օրենսդրության պահանջներին համաձայն, եւ

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից տրամադրված իրավաբանական կարծիք, որով հաստատվում է, որ սույն Համաձայնագիրը պատշաճ ձեւով լիազորվել եւ վավերացվել է Վարկառուի կողմից ու համարվում է Վարկառուի գործող եւ պարտադիր պարտավորություն՝ դրա պայմաններին համապատասխան:

3.02.  Կետ 3.01-ում ամրագրված պայմանների գոհացուցիչ իրագործումից հետո հնարավորինս շուտ սույն Համաձայնագիրը մտնում է լիակատար ուժի եւ գործողության մեջ Գործողության մեջ մտնելու ամսաթվին»:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ու ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

2023 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ ՕՊԵԿ հիմնադրամ) միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրով ՕՊԵԿ հիմնադրամը համաձայնում է Վարկառուին տրամադրել 50 մլն եվրո գումարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով՝

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝       ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի միջազգային ԶԱՐԳԱՑՄԱՆ հիմնադրամի ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, դիմակայուն եվ ներառական զարգացման ծրագիր» ՎԱՐԿԱՅԻՆ համաձայնագիՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ 23-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը` 50 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ՝ ամրապնդելով կառավարումը:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ, եւ, հետեւաբար, բարեփոխումների շրջանակը եւս նույնական է վերջինիս հետ ս.թ. ապրիլի 4-ին ստորագրված վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետեւյալ միջոցառումները, որոնք իրենց հերթին  բաղկացած են նաեւ ենթամիջոցառումներից.

1. Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող  շրջանակի բարելավում.

ա) հանրային ներդրումների կառավարում

բ) էներգաարդյունավետության խթանում

գ) մթնոլորտային օդի պահպանություն

դ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

2. Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում.

ա) սոցիալական աջակցության համակարգի հասցեականության բարելավում

բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում:

Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում
ա) պետական օժանդակության գնահատում

բ) արդարադատություն եւ կոռուպցիայի դեմ պայքար:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն