Armenian ARMSCII Armenian
Կ-770-29.12.2005-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148) 59-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայից զրկված անձի կողմից սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նոր լիցենզիա ստանալու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության առաջին լիցենզիայի ուժի մեջ մտնելու պահից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ տարածվում է 2001 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: