Armenian ARMSCII Armenian
Կ-6661-25.09.2023,30.11.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-87-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 246.1-ին հոդվածի 1-ին մասում «169.1-ին հոդվածի 2-րդ մասի, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ եւ 170.3-րդ հոդվածների համաձայն՝» բառերը փոխարինել «հոդվածներով» բառով:

Հոդված  2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից, եւ մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքում  սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված վարույթներն իրականացվում են թղթային եղանակով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: