Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի(այսուհետ՝ Օրենք) 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 30.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«30.1) սահմանում է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման եւ դրանից օգտվելու կարգը, այն էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը, որոնք հնարավոր չէ դատարան ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգը.»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման եւ դրանից օգտվելու կարգը, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաեւ այն էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը, որոնք հնարավոր չէ ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով: