Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-737-01.12.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի թիվ ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «գեներալ-լեյտենանտ» եւ «գեներալ-գնդապետ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.

2. 7-րդ մասի «բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների խմբերի» բառերը փոխարինել «գլխավոր պաշտոնների խմբի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «,գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի, պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների նշանակման եւ ազատման կարգը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով:»:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1. 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

2. 14-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: