Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «գեներալ-լեյտենանտ» եւ «գեներալ-գնդապետ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ մասի «բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների խմբերի» բառերը փոխարինել «գլխավոր պաշտոնների խմբի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «, գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի, պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների նշանակման եւ պաշտոններից ազատման կարգը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 14-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: