Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7362-01.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64.1-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-ին գլխով.
 


«ԳԼՈւԽ 11.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 64.2. Սույն գլխի գործողության ոլորտը

1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով դատարանի եւ դատավարության մասնակիցների, ինչպես նաեւ՝ սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:

2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով եւ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետեւանքները, ինչ կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը:

4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը Համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է: Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Սույն գլխի նորմերը կիրառելի չեն այն դեպքերում, երբ դատարանը գործը կամ դրա մի մասը դռնփակ անցակացնելու մասին որոշում է կայացրել:

Հոդված 64.3. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները

1. Սույն գլխի իմաստով՝

1) էլեկտրոնային համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման եւ գործի քննության համար անհրաժեշտ՝ սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է.

2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի՝ Համակարգում գտնվող եւ Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է.

3) համակարգն օգտագործող անձ է համարվում.

ա. այն ֆիզիկական անձը, որը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որեւէ գործողություն եւ հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին.

բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, վարչարարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների եւ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք (բացի հայցվորից), դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով հայցվորները, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով գործին մասնակցող անձինք, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործով պատասխանողները, անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վարույթով պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, արտոնագրված հաշտարարները եւ նոտարները համարվում են համակարգն օգտագործող անձինք՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում Համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որեւէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:

2. Սույն գլխի իմաստով, Համակարգի միջոցով հասանելի դարձված փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում եւ տեղադրվել են համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից, եւ դրանք հնարավոր է դիտել եւ ներբեռնել Համակարգի միջոցով: Համակարգն օգտագործող անձին որեւէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձը անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Հոդված 64.4. Էլեկտրոնային եւ նյութական եղանակով վարվող գործերը

1. Յուրաքանչյուր վարչական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է  էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «աե պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան եւ սույն գլխով նախատեսված այլ դեպքերում:

2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է վարչական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաեւ՝ Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ՝ իրեղեն ապացույցների լուսանկարները եւ տեսագրությունները, դատական ծանուցագրերը, զննման արձանագրությունները եւ դատական նիստերի արձանագրությունները):

Հոդված 64.5. Դատավարական փաստաթղթերի ներկայացման հետ կապված առանձնահատկությունները

1. Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն եւ այլն) կազմվում եւ ներկայացվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով:

2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները համակարգի միջոցով ուղարկելու եղանակով: Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:

3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են դատարան մուտքագրված, դատարանին ներկայացված կամ դատարան ուղարկված՝  Համակարգի միջոցով դրանց ուղարկման պահից:

4. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված՝ ներկայացնողի կողմից Համակարգի միջոցով դրանց ուղարկման պահից 1 աշխատանքային օր անց:

5. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են Համակարգը չօգտագործող անձին ուղարկված, եթե Համակարգի միջոցով ներկայացվել է ուղարկման մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը:

6. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե համապատասխան փաստաթղթերը Համակարգի միջոցով հասանելի են դարձվել Համակարգն օգտագործող անձին: Այդ դեպքում դատավարական փաստաթուղթը ներկայացնող անձը դրան չի կցում փաստաթղթի ուղարկման մասին լրացուցիչ ապացույց: Դատավարական փաստաթուղթը Համակարգն օգտագործող անձ հանդիսացող հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված՝ այն իրեն հասանելի դարձվելու պահից 3 աշխատանքային օր հետո:

7. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթուղթը մի քանի օրինակից ներկայացնելու պարտականությունից (այն դեպքերում, երբ նման պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով):

8. Դատական ակտի դեմ Համակարգի միջոցով բողոք ներկայացվելու դեպքում բողոք բերող անձն ազատվում է բողոքի օրինակը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու պարտականությունից:

9. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթղթի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու պարտականությունից:

Հոդված 64.6. Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման եւ ուղարկման հետ կապված առանձնահատկությունները

1. Առանձին ակտի ձեւով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան:

2. Առանձին ակտի ձեւով կայացված բոլոր դատական ակտերը եւ դրանց կապակցությամբ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում:

3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձվել Համակարգն օգտագործող անձին:

4. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձվել Համակարգն օգտագործող անձին: Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտին կից ներկայացվող փաստաթղթերը համարվում են վերջինիս ուղարկված, եթե դրանք տեղադրված են Համակարգում եւ Համակարգի միջոցով հասանելի են Համակարգն օգտագործող անձին:

5. Դատական ակտերը եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված՝ դրանք իրեն հասանելի դարձվելու պահից 3 աշխատանքային օր հետո:

6. Դատարանի եւ դատարանի աշխատակազմի կողմից ուղարկվող (վերադարձվող) փաստաթղթերի, պարզաբանումների, նախազգուշացումների, մատնանշումների, տեղեկացումների եւ առաջարկների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:

7. Համակարգում հրապարակված դատական ակտերի՝ դատարանների միջեւ շրջանառությունը կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:

8. Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղարկվող կատարողական թերթերը եւ այլ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ուղարկվող գրությունները եւ տեղեկացումները ուղարկվում են Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:

Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները

1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը եւ Համակարգի միջոցով հասանելի է դարձվել Համակարգն օգտագործող անձին:

2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված՝ այն իրեն հասանելի դարձվելու պահից 3 աշխատանքային օր անց:

3. Սույն հոդվածով նախատեսված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, եւ Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետեւանքները:

4. Դատական ակտի հրապարակման օրվա, ժամանակի եւ վայրի մասին ծանուցումների, ինչպես նաեւ՝ դատարանի կողմից ուղարկվող այլ ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:

Հոդված 64.8. Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները

1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է այն ներկայացնողի էլեկտրոնային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասինե օրենքին համապատասխան եւ ներկայացվել է Համակարգի միջոցով՝ ներկայացնողի կողմից:

2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է այն ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասինե օրենքին համապատասխան եւ ներկայացվել է Համակարգի միջոցով՝ ներկայացնողներից որեւէ մեկի կողմից:

3. Դատավորի կողմից կայացված դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասինե օրենքին համապատասխան:

4. Դատարանի կոլեգիալ կազմի կողմից կայացված դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ վավերացվել է այն կազմող դատավորների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասինե օրենքին համապատասխան:

5. Հատուկ կարծիքը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ այն կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությունով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասինե օրենքին համապատասխան:

Հոդված 64.9. Ապացույցների ներկայացման հետ կապված առանձնահատկությունները

1. Ապացույցների ձեռքբերմանն ուղղված միջնորդությունները ներկայացվում են դատավարական փաստաթղթերի համար նախատեսված կարգով:

2. Գրավոր ապացույցները (այդ թվում՝ վարչական վարույթի նյութերը եւ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերը) ներկայացվում են՝ դրանց սկանավորված տարբերակները սույն օրենսգրքով նախատեսված դատավարական փաստաթղթերին կցելու եւ Համակարգի միջոցով ուղարկելու միջոցով:

3. Գրավոր ապացույցի ամբողջական տարբերակը, պատշաճ թարգմանությունը, բնօրինակը, կրկնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը ներկայացվել է Համակարգի միջոցով:  Փաստաթղթի սկանավորված լինելու պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված գրավոր ապացույցի նկատմամբ:

4. Դատարանն իրավունք ունի գրավոր ապացույցի ամբողջական տարբերակի, պատշաճ թարգմանության, բնօրինակի, կրկնօրինակի կամ պատշաճ վավերացված պատճենի սկանավորված տարբերակը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջել ներկայացնել համապատասխան փաստաթղթի՝ նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջի չկատարումը հանգեցնում է սույն օրենսգրքով նախատեսված հետեւանքներին:

5. Համակարգի միջոցով իրեղեն ապացույցի ներկայացմամբ իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է իրեղեն ապացուցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը ներկայացնելու միջոցով:

6. Իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը, լուսանկարը կամ տեսագրությունը պարունակող էլեկտրոնային ֆայլը ներկայացվել է Համակարգի միջոցով: Դատարանն իրավունք ունի համապատասխան ապացույցը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջել ներկայացնել համապատասխան իրեղեն ապացույցի՝ նյութական եղանակով առկա օրինակը:

7. Լուսանկարները, ձայնագրությունները եւ տեսագրությունները համարվում են ներկայացված, եթե համապատասխան տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլերը ներկայացվել են Համակարգի միջոցով:

8. Ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաեւ այն էլեկտրոնային ֆայլերը, որոնք հնարավոր չէ ներկայացնել Համակարգի միջոցով, ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

Հոդված 64.10. Ներկայացուցչի լիազորությունների հաստատման հետ կապված առանձնահատկությունները

1. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքով պահանջվում է դատավարական փաստաթղթին կից ներկայացնել ներկայացուցչի (այդ թվում՝ օրինական եւ ի պաշտոնե) լիազորությունները հավաստող փաստաթուղթ, այդ պահանջը համարվում է պահպանված, եթե նման փաստաթուղթը ներկայացվել է Համակարգի միջոցով, Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ պարունակում է սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված բոլոր անհրաժեշտ վավերապայմանները:

2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչից (այդ թվում՝ օրինական եւ ի պաշտոնե) գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) կամ բանավոր պահանջել ներկայացնել լիազորությունները հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի՝ նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջի չկատարման դեպքում ներկայացուցչի լիազորությունները չեն ճանաչվում դատարանի կողմից:

Հոդված 64.11. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները

1. Պետական տուրքը համարվում է վճարված, եւ պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը համարվում է ներկայացված, եթե պետական տուրքը վճարվել է Համակարգի միջոցով, եւ գործը քննող դատարանը Համակարգի միջոցով կարող է հավաստիանալ, որ վճարումը կատարված է:

2. Դատական ակտով բռնագանձման ենթակա գումարները (այդ թվում՝ դատական ծախսերը եւ դատական տուգանքները) համարվում են վճարված՝ սույն հոդվածով սահմանված կանոններով:

Հոդված 64.12. Գործի նյութերին ծանոթանալու եւ գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները

1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ՝ դրանում կատարված փոփոխությունները եւ լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին եւ նրա աշխատակազմին, այլեւ գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչներին:

2. Գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի փոխարինման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունը դադարում է փոխարինված անձի եւ ներկայացուցչի համար, միաժամանակ ապահովվում է հասանելիություն նոր ներգրավված գործին մասնակցող անձի եւ ներկայացուցչի համար:

3. Գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաեւ նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար:

4. Գործին մասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանց կազմից դուրս գալու դեպքում տվյալ անձի հասանելիությունը էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է:

5. Գործին մասնակցող անձի ներկայացուցչի՝ վարույթից հեռացվելու դեպքում տվյալ ներկայացուցչի հասանելիությունը էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է:

6. Դատավարության մասնակից հանդիսացող վկայի, փորձագետի եւ թարգմանչի հասանելիության ծավալը գործի նյութերին որոշվում է գործը քննող դատարանի կողմից՝ Համակարգի միջոցով:

Հոդված 64.13. Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները

1. Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում՝ տարբեր ատյանների դատարանների) միջեւ կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:

2. Դատարանը համարվում է էլեկտրոնային գործը ստացած՝ այն պահից, երբ իրեն  Համակարգի միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնային գործի նյութերը:

3. Եթե գործին մասնակցող բոլոր անձինք Համակարգն օգտագործող անձինք են, ապա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դատարանների միջեւ շրջանառվում է միայն էլեկտրոնային գործը:

4. Համակարգի եւ էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջեւ տվյալների փոխանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշմամբ սահմանված կարգով:

Հոդված 64.14. Դատավարական ժամկետների հետ կապված առանձնահատկությունները

1. Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե դատավարական փաստաթուղթը ներկայացվել է կամ այլ գործողությունը կատարվել է Համակարգի միջոցով՝ մինչեւ դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:ե:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝  Համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 64.13-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Համակարգի եւ էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջեւ տվյալների փոխանցման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 64.13-րդ հոդվածի 4-րդ մասը ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: