Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-675-09.10.2023,04.12.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ռազմական նշանակության արտադրանք՝ զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության գույք, ռազմական աշխատանքներ եւ ծառայություններ, ռազմակրթական, ռազմատեխնիկական կամ ռազմակիրառական գիտական կամ ռազմական նշանակության համար կիրառվող տեղեկատվություն եւ մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).

2) զենք՝ սարք կամ առարկա, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային եւ դեկորատիվ նշանակություն.

3) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին (ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով) տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված հրաձգային զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են փողը, իրանը, փողատուփը, թմբուկը եւ փակաղակը:

4) ակոսափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր.

5) ողորկափող հրազեն՝ հրազեն, որն ունի ողորկ անցուղով փող կամ փողեր, կամ 140 մմ-ից ոչ ավելի երկարություն ունեցող ակոսավոր փող.

6) սառը զենք՝ կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու եւ վնասազերծելու համար.

7) նետողական զենք՝  սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու եւ վնասազերծելու համար.

8) օդաճնշիչ զենք՝  սարք, որը նախատեսված է սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին նետվող հարմարանքին նպատակաուղված շարժում հաղորդելու միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու եւ վնասազերծելու համար.

9) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ եւ պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն.

10) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց (հրապատիճ), նետողական լիցք (վառոդ) եւ նետվող հարմարանք (գնդակ, կոտորակ եւ այլն).

11) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, պահում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում եւ արտահանում), տարանցիկ փոխադրում եւ առեւտրի միջնորդական գործունեություն.

12) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.

13) զենքով պարգեւատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.

14) զենքի պարագաներ՝ զենքի կոթը, նշանոցը, պահեստատուփը, մաքրման հարմարանքները, բոցամարիչի եւ փողաբերանի արգելակի փողհատուցիչի տեսակները կամ այն լրասարքը, որը նախագծված կամ հարմարեցված է զենքը պահելու, տեղադրելու, փոխադրելու կամ զենքին կցելու, ամրացնելու միջոցով օպտիկական, գիշերային կամ ջերմատեսիլ սարքի միջոցով զենքի նշանառության հնարավորությունները բարելավելու համար: Զենքի պարագա է համարվում նաեւ զենքի ցանկացած այլ լրասարք, որը չի համարվում զենքի հիմնական բաղկացուցիչ մաս կամ չի փոխարինում դրան.

15) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության վայրում, զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձի զենք պահելու զետեղարանում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.

16) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս, զենք տեղափոխել չհամարվող արարքը եւ զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում կամ գրպանում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.

17) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, ապահովիչ դետալը փակ, առանձնացված կամ դատարկ (առանց փամփուշտ) պահեստատուփով, ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, նետողական զենքի դեպքում՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, իսկ նետվող հարմարանքը պետք է լինի առանձնացված.

18) ուսումնական զենք՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար պիտանի: Ուսումնական զենք կարող է հանդիսանալ նաեւ մալած զենքը.

19) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը կամ այլ դետալները փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

20) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձեւավորում, որի դեպքում զենքի մասերը եւ մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

21) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որը կարող է ունենա սիրողական, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային եւ տեղեկատվական նշանակություն.

22) մալած զենք՝ կրակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.

23) քաղաքացիական եւ ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան՝  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ շրջանառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

24) գազային զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռեւոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտնեը կամ փչող (ցրող) սարք, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ ժամանակավորապես վնասազերծելու համար.

25) գազային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը եւ Կառավարության սահմանած՝ օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար.

26) լուսաձայնային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը) եւ լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.

27) ուսումնական փամփուշտ՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից եւ բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին եւ կառուցվածքին համապատասխան, եւ որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը, կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկվող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք լինեն տարբերակիչ սեղմվածքներ:

28) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կամ ազդանշանային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար, եւ որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, եւ որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան, կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմեր, թուղթ) փոխարինողը.

29) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.

30) պայթեցման սարք՝ հատուկ պատրաստված եւ որոշակի պայմաններում պայթելու ունակ ցանկացած սարք.

31) ազդանշանային զենք՝  սարք, որը նախատեսված է անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար.

32) ազդանշանային փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը եւ նետվող լիցքը՝ լուսային, ձայնային կամ ծխային ազդանշան տալու համար, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.

33) վառոդ՝ տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության՝ առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի՝ ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը.

34) էլեկտրահարող սարք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ ատրճանակի նմանվող սարք, կայծային պարպիչ եւ այլ կրովի սարք, որոնք նախատեսված են էլեկտրահարության միջոցով կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.

35) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն՝ կարճափող զենք եւ անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի, վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում ստացած արկի միջոցով տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար.

36) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը եւ վնասվածքային գործողության նետվող առարկան.

37) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են զենք օգտագործելու կամ գործադրելու հետ.

38) պետական ռազմականացված կազմակերպություններ՝Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, պետական սուրհանդակային ծառայություն. է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ եւ փակ.

39) հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից վերցված (հայտնաբերված) ակոսափող հրազեններից կրակված պարկուճների, գնդակների եւ հետքեր ունեցող փամփուշտների, Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող ակոսափող զենքի (մինչեւ 12,7 մմ տրամաչափի), ինչպես նաեւ առգրավված, հայտնաբերված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված) զենքերի ձգաբանական հետազոտման ենթարկված եւ նմուշառված՝ գնդակների, պարկուճների հավաքածու, որտեղ հաշվառումն իրականացվում է  բնօրինակներով եւ էլեկտրոնային եղանակով.

40) համապատասխանության գնահատում՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից համապատասխանության հավաստման գործունեության իրականացում, որի արդյունքով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող քաղաքացիական եւ ծառայողական զենքի, փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

44) համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «զենք համարվող հրազենը» բառերը փոխարինել «զենքն իր կառուցվածքով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Քաղաքացիական զենքի տեսակներն են՝

1) ողորկափող հրազեն.

2) համակցված հրազեն, այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.

3) երկար ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն եւ 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով.

4) օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.

5) գազային զենք.

6) ազդանշանային զենք.

7) սառը զենք.

8) նետողական զենք»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«5. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավել տարի ծառայության ստաժ եւ առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Մարտական է համարվում այն զենքը, որը նախատեսված է մարտական, օպերատիվ կամ ծառայողական խնդիրների լուծման համար եւ օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ, բացառությամբ քաղաքացիական եւ ծառայողական զենքի: Մարտական զենքը կարող է ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն:».

2) 3-րդ մասում «Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական» բառերը փոխարինել «Մարտական» բառով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) 250 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսավոր փողով, 400 մմ-ից պակաս երկարություն ունեցող ողորկ փողով կամ փողային տուփով եւ փողով, եւ 600 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող երկարափող հրազեն, ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 600 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.».

2) 1-ին մասի 2-րդ կետի «ինքնաշեն հրազեն» բառերը փոխարինել «ինքնաշեն զենք» բառերով, «նմանեցված հրազեն» բառերը «նմանեցված զենք» բառերով.

3) 1-ին մասի 5-րդ կետում «սարք» բառը փոխարինել «զենք» բառով.

4) 1-ին մասի 8-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.

5) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«12) 90 մմ-ից ավել երկարության շեղբով կամ սայրով սառը զենք, որի շեղբը կամ սայրը դուրս է գալիu բռնակից հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով կամ ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ եւ ինքնաբերաբար ամրակցվում, բացառությամբ մշակութային արժեք ունեցող, այդ թվում՝ պատմական նշանակություն ունեցող սառը զենքի, դրանց պատճենների եւ կրկնօրինակների:»:

6) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության նպատակով կառուցված կամ արտադրված հարմարանքներ տեղադրելը.».

7) 2-րդ մասի 11-րդ կետում «5000» թիվը փոխարինել «3000» թվով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «պաշտոնական» բառից հետո լրացնել «հրապարակային» բառով.

2) 1-ին, 2-րդ, 3-րդ մասերում «,հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» կետադրական նշանը եւ բառերը հանել, «փամփուշտների» բառից առաջ լրացնել «դրանց» բառը:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Հայաստանի» բառից առաջ լրացնել «ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը» բառերը.

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետում «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով, «փամփուշտներ» բառը հանել.

2) 2-րդ մասի 2-րդ կետում «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.

3) 2-րդ մասի 3-րդ կետում «զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն» բառերը փոխարինել «քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն (այսուհետ՝ զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն)» բառերով.

4) 2-րդ մասի 6-րդ կետում «զենք կրելու» բառերը փոխարինել «քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու եւ կրելու» բառերով.

5) 3-րդ մասի 1-ին կետում «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.

6) 3-րդ մասի 3-րդ կետում «քաղաքացիական» բառից հետո «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով, «(բացառությամբ սառը եւ գազային զենքերի)» բառերը հանել,  «թույլտվություն» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ զենք պահելու եւ կրելու թույլտվություն)»

7) 3-րդ մասի 8-րդ կետը «մարտական կամ ծառայողական» բառերը հանել, «դեպքում» բառից հետո լրացնել «՝ զենք» կետադրական նշանը եւ բառը.

8) 4-րդ մասի 1-ին կետը «թույլտվություն» բառը փոխարինել «թույլտվություններ» բառով.

9) 5-րդ մասը «քաղաքացիական հրազեն» բառերը փոխարինել «զենք» բառով.

10) 9-րդ մասը «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «որի ընթացքում ստուգվում է նաեւ քաղաքացու  բնակության վայրում զենքի պահպանման պայմանների առկայությունը,» նախադասությունը եւ կետադրական նշանը, «զենք կրելու,» բառերը եւ կետրադրական նշանը փոխարինել «զենք» բառով.

11) 11-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

12) 11-րդ մասի 5-րդ կետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «,եթե տվյալ պահին չունի զենք պահելու եւ կրելու կամ զենքի հավածու կազմելու թույլտվություն» կետադրական նշանը եւ բառերը.

13) 11-րդ մասի 7-րդ կետը «զենքի» բառից առաջ լրացնել «առաջին անգամ զենք ձեռք բերելիս» բառերը:

14) 13-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «մյուս» բառը հանել.

2) 1-ին մասի 5-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել նոր՝ 1.1. մասով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում նաեւ հետեւյալ դեպքերում՝

1) զենքով պարգեւատրումը կատարվել է օրենքով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով.

2) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում՝ կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու համար.

3) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ եւ վիճակներ.

4) ֆիզիկական անձը չի անցել սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բժշկական հետազոտությունը.

5) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ թույլ է տվել հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.

6) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով».

4) 2-րդ մասի «համապատասխան լիցենզիայից» բառերից հետո լրացնել «եւ թույլտվությունից» շաղկապով եւ բառով .

5) 4-րդ մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «,կասեցման» կետադրական նշանը եւ բառը.

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «գործողությունը» բառից հետո լրացնել «կասեցվել կամ» բառը եւ շաղկապը.

2) 1-ին մասի 3-րդ կետը «կամ փաշփուշտներ» բառից առաջ լրացնել «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր» բառերը.

3) 1-ին մասի 5-րդ կետը «քաղաքացիական կամ ծառայողական զենքի կամ որպես պարգեւ տրված» բառերը հանել.

4) 9-րդ մասը «Զենքի» բառից հետո լրացնել «,հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» կետադրական նշանը եւ բառերը:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված կարգով» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետում «զենքի» բառից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» կետադրական նշանը եւ բառերը.

3) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասը «զենք» բառից հետո լրացնել «եւ ուսումնական փամփուշտներ» շաղկապը եւ բառերը:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 15. Զենքի շրջանառությունը պետական ռազմականացված կազմակերպություններում

1. Պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը «ոստիկանությունից ստացել զենք» բառերից հետո լրացնել «պահելու եւ» բառը եւ շաղկապը, «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «ձեռք բերել» բառերից հետո լրացնել «առավելագույնը» բառը.

3) 6-րդ մասը «Քննությունից ազատվում է այն քաղաքացին, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու իրավունք:» նախադասությունը փոխարինել «Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, որոնք ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք:» նախադասությամբ.

4) 7-րդ մասի 5-րդ կետը «դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված» բառերը փոխարինել «զենքի գործադրմամբ» բառերով.

5) 8-րդ մասում «օդաճնշիչ սարքը» բառերը փոխարինել «օդաճնշիչ զենքը» բառերով:

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «մեկ միավոր զենք» բառերից հետո լրացնել «, մեկ միավոր հրազենի հիմնական բաղկացուցիչ մաս» կետադրական նշանը եւ բառերը, «տրվում է» բառից հետո «զենքի» բառը հանել.

2) 5-րդ մասում «օդաճնշիչ սարքը» բառերը փոխարինել «օդաճնշիչ զենքը» բառերով:

3) 9-րդ մասում «տարեկան» բառից հետո լրացնել «առավելագույնը» բառը:

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «սերտիֆիկատ» բառից հետո լրացնել «, ակոսափող զենքի դեպքում՝ նաեւ գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանք» կետադրական նշանը եւ բառերը.

2) 1-ին մասի 2-րդ կետը «զենք ձեռք բերելու թույլտվություն» բառերը փոխարինել «թույլտվությունը» բառով.

3) 1-ին մասի 5-րդ կետում «տվյալները» բառից հետո լրացնել «ակոսափող զենքի դեպքում՝ նաեւ գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանքի պատճենը» բառերը, «ոստիկանությունից» բառից հետո լրացնել «զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու» բառերը.

4) 1-ին մասի 6-րդ կետում «տրամադրել» բառից հետո լրացնել «կամ վաճառել փամփուշտներ» բառերը», «տրամադրած՝» բառից հետո լրացնել «տվյալ տեսակի» բառերը,  «դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառել հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում.» կետադրական նշանը եւ բառերը.

5) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) քաղաքացիական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառելը՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, փամփուշտներ վաճառելը՝ տվյալ տեսակի զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.»:

Հոդված 17. Օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերում  «փամփուշտների» բառից հետո լրացնել  «վերալիցքավորում եւ» բառը եւ շաղկապը:

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «համապատասխան պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական ռազմականացված կազմակերպությունների» բառերով:

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «համաձայն» բառից հետո լրացնել «, որից հետո տրվում է համապատասխան տեղեկանք՝ զենքի հաշվառման վերաբերյալ» բառերը.

2) 5-րդ մասը «Քաղաքացիական եւ ծառայողական զենքերի» բառերից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների» կետադրական նշանը եւ բառերը.

3) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց եւ վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացվելուց եւ օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենքը հաշվառում եւ տրամադրում է քաղաքացուն՝ համապատասխան թույլտվությամբ:».

4) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Իրավաբանական անձը զենք պահելու զետեղարանի գտնվելու վայրի հասցեն, իսկ քաղաքացին իր բնակության վայրը փոխելիս մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին՝ զենքը նոր հասցեում հաշվառելու համար:».

5) 12-րդ մասը «օդաճնշիչ սարքը» բառերը փոխարինել «օդաճնշիչ զենքը» բառերով, «եւ քաղաքացին դրանք առանց թույլտվության կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:» բառերը փոխարինել «եւ դրանք վաճառելու իրավունք ունեն միայն քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:» բառերով:

Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետը «մեկ» բառից հետո լրացնել «անգամ» բառով.

2) 3-րդ մասի 3-րդ կետը «մեկ» բառից հետո լրացնել «անգամ» բառով:

Հոդված 21. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ եւ փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն անվտանգության կանոններին համապատասխան: Բաց հրաձգարանը պետք է ունենա նաեւ գնդակի արգելակման խոչընդոտներ: Բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչեւ բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչեւ բնակավայր, բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորություն:».

2) 7-րդ մասը «սարքեր» բառը փոխարինել «զենքեր» բառով.

3) 10-րդ մասի «, ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության եւ տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները» կետադրական նշանը եւ բառերը հանել.

4) լրացնել նոր՝ 11-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«11. Արգելվում է կառուցել, նախագծել բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչեւ բնակավայր, բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչեւ բնակավայր, բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորությամբ: Հրաձգարանների վրայով քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքների նորմերը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած եւ» բառերը հանել.

2) 5-րդ մասում «ուսուցմանը ներկայացվող պահանջները եւ հրաձգության հրահանգիչների» բառերը հանել:

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդածի 7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 24. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն օրենքի ընդունմանը հաջորդող 90 օրվա ընթացքում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ