«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» 2004 թվականի մարտի 31-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ մասը «ծառայողական» բառը հանել:
Հոդված 2.
Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «մարտական ու ծառայողական» բառերը հանել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: