Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի ժդ կետում, «ծառայողական զենքի ու զինամթերքի» բառերը փոխարինել «քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու ռազմամթերքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի դ կետում «ծառայողական զենք, զինամթերք» բառերը փոխարինել «քաղաքացիական եւ ծառայողական զենք, ռազմամթերք,» բառերով եւ կետադրական նշանով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: