Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-772-05.01.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրիքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի N ՀՕ-98 օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահակային ու կայազորային ծառայությունների կանոնագրքի նախաբանի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների վրա:»,

2. 98-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «պահակակետում» բառը փոխարինել «պահակախմբում» բառով,

3. 121-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «զորքերի ծառայության պետը» բառերը փոխարինել «զինվորական պարետը» բառով,

4. 129-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «պահակախմբինը`» բառից հետո լրացնել «գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը եւ շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված պահակախմբինը`» բառերը,

5. 133-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Պահակապետը պատասխանատու է նաեւ պահակապետի փաստաթղթերի վահանակի վրա փաստաթղթերի առկայության համար (հավելված 15):»,

6. 145-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «Պահակապետը» բառից հետո լրացնել «, պաշտոնական այն անձանցից, որոնց պահակախումբը ենթարկվում է, ինչպես նաեւ» բառերը,

7. 227-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունում «մեկ-մեկ» բառերը փոխարինել «մեկական» բառով,

8. 234-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունում «պահակապետ» բառը փոխարինել «պահակակետ» բառը,

9. 4-րդ հավելվածի պահակակետի կարգացուցակի 2-րդ սյունակում «զինվորական կոչումը,» բառերից հետո լրացնել «ազգանունը,» բառը,

10. 6-րդ հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.

«- պահարան` պահակախմբի անձնակազմի անձնական իրերի եւ արդուզարդի պիտույքների համար:»,

11. լրացնել նոր՝ 15-րդ հավելված՝ հետեւյալ խմբագրությամբ.
 
 «Հավելված 15

Հոդված 133.

 

125


1. պահակապետի հրահանգը,

2. պահակակետերի տեղադրման ուրվագիծը,

3. պահակակետերի ցուցակը,

4. պահեստներ եւ հավաքակայաններ բացելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցուցակը,

5. թույլտվության նմուշ՝ դրանք ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրությամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամարակմանը հաջորդող օրվանից: