Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրիքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի N ՀՕ-98 օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահակային ու կայազորային ծառայությունների կանոնագրքի նախաբանի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների վրա:».
2. 98-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «պահակակետում» բառը փոխարինել «պահակախմբում» բառով.
3. 121-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «զորքերի ծառայության պետը» բառերը փոխարինել «զինվորական պարետը» բառով.
4. 129-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «պահակախմբինը`» բառից հետո լրացնել «գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը եւ շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված պահակախմբինը`» բառերը.
5. 133-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.
«Պահակապետը պատասխանատու է նաեւ պահակապետի փաստաթղթերի վահանակի վրա փաստաթղթերի առկայության համար (հավելված 15):».
6. 145-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «Պահակապետը» բառից հետո լրացնել «, պաշտոնական այն անձանցից, որոնց պահակախումբը ենթարկվում է, ինչպես նաեւ» բառերը.
7. 227-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունում «մեկ-մեկ» բառերը փոխարինել «մեկական» բառով.
8. 234-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունում «պահակապետ» բառը փոխարինել «պահակակետ» բառով.
9. 4-րդ հավելվածի պահակակետի կարգացուցակի 2-րդ սյունակում «զինվորական կոչումը,» բառերից հետո լրացնել «ազգանունը,» բառը.
10. 6-րդ հավելվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.
«- պահարան` պահակախմբի անձնակազմի անձնական իրերի եւ արդուզարդի պիտույքների համար:»,
11. լրացնել նոր՝ 15-րդ հավելված՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Հավելված 15
Հոդված 133.
125 |
1. պահակապետի հրահանգը,
2. պահակակետերի տեղադրման ուրվագիծը,
3. պահակակետերի ցուցակը,
4. պահեստներ եւ հավաքակայաններ բացելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցուցակը,
5. թույլտվության նմուշ՝ դրանք ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրությամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: