Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-67512-09.10.2023,04.12.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.1-ին հոդվածում՝

1) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 8-րդ մասը՝

ա. «ա» կետը «անժամկետ» բառը փոխարինել «10 տարի» բառերով.

բ. «բ» կետը «անժամկետ» բառը փոխարինել «10 տարով» բառերով.

3) 10-րդ մասը՝

ա. «ա» կետը «60» թիվը փոխարինել «20» թվով.

բ. «բ» կետը «40» թիվը փոխարինել «10» թվով.

4)  11-րդ մասը «ծառայողական, այդ թվում՝ մարտական զենքի առանձին տեսակներ կրելու,» բառերը եւ կետրադրական նշանը փոխարինել «զենք» բառով.

5) 20-րդ մասը «Քաղաքացիական, ծառայողական եւ պարգեւատրական զենք» բառերը փոխարինել «Զենք» բառով.

6) 21-րդ մասը «մարտական կամ ծառայողական» բառերը հանել.

7) 22-րդ մասը՝

ա. «ա» կետը «10-ապատիկի» բառը հանել.

բ. «ե» եւ «զ» կետերում «հնգապատիկի» բառը հանել.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ