Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-67514-09.10.2023,04.12.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Ոստիկանության պարտականությունները զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

1. Ոստիկանությունը պարտավոր է պատշաճ իրականացնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիազորությունները եւ պարտականությունները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: